Լիվերպուլը կրկնել է ակումբային ռեկորդը
SPORTՉորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լիվերպուլ» – «Աթլետիկո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Յուրգեն Կլոպի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում անպարտելի է՝ 18 հաղթանակ և 7 ոչ-ոքի։ Այսպիսով, Լիվերպուլը կրկնեց ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 1982 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին։
Այն ժամանակ մերսիսայդցիները տարան 20 հաղթանակ, հինգ անգամ ոչ-ոքի խաղացին։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» ժամանակից շուտ դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ B խմբում զբաղեցնելով առաջին տեղը։ Նա 4 խաղից հետո ունի 12 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Պորտուն» ունի 5 միավոր։ «Աթլետիկոն» 4 միավորով 3-րդ տեղում է, «Միլանը» եզրափակում է քառյակը 1 միավորով։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



