Լիվերպուլը կրկնել է ակումբային ռեկորդը
ՍՊՈՐՏՉորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 3-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Լիվերպուլ» – «Աթլետիկո» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Յուրգեն Կլոպի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրած 25 խաղում անպարտելի է՝ 18 հաղթանակ և 7 ոչ-ոքի։ Այսպիսով, Լիվերպուլը կրկնեց ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 1982 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներին։
Այն ժամանակ մերսիսայդցիները տարան 20 հաղթանակ, հինգ անգամ ոչ-ոքի խաղացին։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» ժամանակից շուտ դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ B խմբում զբաղեցնելով առաջին տեղը։ Նա 4 խաղից հետո ունի 12 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող «Պորտուն» ունի 5 միավոր։ «Աթլետիկոն» 4 միավորով 3-րդ տեղում է, «Միլանը» եզրափակում է քառյակը 1 միավորով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



