Տեղի է ունեցել շփոթմունք. Կառավարությունը պարզաբանում է Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը
POLITICSԱյսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու հարցը: Հարությունյանի` այս հայտարարությունից կարճ ժամանակ անց` Հարությունյանի աշխատակազմից պարզաբանում ներկայացրին` հայտարարելով, որ շփոթմունք է տեղի ունեցել նրա խոսքում:
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



