Տեղի է ունեցել շփոթմունք. Կառավարությունը պարզաբանում է Արայիկ Հարությունյանի մեկնաբանությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրեն նշանակելու հարցը: Հարությունյանի` այս հայտարարությունից կարճ ժամանակ անց` Հարությունյանի աշխատակազմից պարզաբանում ներկայացրին` հայտարարելով, որ շփոթմունք է տեղի ունեցել նրա խոսքում:
«Այսօր Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի՝ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում տեղի է ունեցել շփոթմունք: Քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



