100 տարեկանում մահացել է կոգնիտիվ թերապիայի հիմնադիր, ամերիկացի գիտնական Աարոն Բեկը
SOCIETYԱմերիկացի հոգեբույժ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Աարոն Բեկը, որը կոգնիտիվ թերապիայի հիմնադիրն է, մահացել է 100 տարեկանում:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Կոգնիտիվ թերապիայի հետազոտությունների ինստիտուտի հայտարարությանը, որի համահիմնադիրն են գիտնականն ու նրա դուստրը: Նշվում է, որ վերջինս մահացել է իր տանը՝ հանգիստ պայմաններում:
Կոգնիտիվ վարքագծի թերապիան, որն սկզբնապես զարգացվել է ընկճախտի դեմ պայքարելու համար, նպատակաուղղված է օգնելու փոխել մարդկանց մտածելակերպը, ինչի արդյունքում բարելավում է նրանց ինքնազգացողությունն ու վարքագիծը:
Աարոն Բեկի գործունեությունն ազդեցիկ է գնահատվում գիտության ասպարեզում: Նա հարյուրավոր հոդվածներ և 25 գիրք է հրատարակել իր կարիերայի ընթացքում:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



