100 տարեկանում մահացել է կոգնիտիվ թերապիայի հիմնադիր, ամերիկացի գիտնական Աարոն Բեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի հոգեբույժ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Աարոն Բեկը, որը կոգնիտիվ թերապիայի հիմնադիրն է, մահացել է 100 տարեկանում:
Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Կոգնիտիվ թերապիայի հետազոտությունների ինստիտուտի հայտարարությանը, որի համահիմնադիրն են գիտնականն ու նրա դուստրը: Նշվում է, որ վերջինս մահացել է իր տանը՝ հանգիստ պայմաններում:
Կոգնիտիվ վարքագծի թերապիան, որն սկզբնապես զարգացվել է ընկճախտի դեմ պայքարելու համար, նպատակաուղղված է օգնելու փոխել մարդկանց մտածելակերպը, ինչի արդյունքում բարելավում է նրանց ինքնազգացողությունն ու վարքագիծը:
Աարոն Բեկի գործունեությունն ազդեցիկ է գնահատվում գիտության ասպարեզում: Նա հարյուրավոր հոդվածներ և 25 գիրք է հրատարակել իր կարիերայի ընթացքում:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



