Ոսկին թեթեւակի թանկանում է
ECONOMICSՈսկու արժեքը երկուշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին սպասելիս, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 0,14 տոկոսով կամ 2,55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1786,45 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը էժանանում է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 23,925 դոլար։
Թանկարժեք մետաղի շուկայում երկուշաբթի առավոտյան նկատվում է դրական դինամիկա, քանի որ ներդրողները սպասում են ԴՊՀ նիստի արդյունքներին, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի, նոյեմբերի 3-ին։ Մասնավորապես, ներդրողները ենթադրում են, որ կարգավորողը կհայտարարի շուկայից ֆինանսական ակտիվների գնման կրճատում սկսվելու մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



