Ոսկին թեթեւակի թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկու արժեքը երկուշաբթի առավոտյան չափավոր բարձրանում է ՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նիստի արդյունքներին սպասելիս, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում ավելանում է 0,14 տոկոսով կամ 2,55 դոլարով՝ մեկ տրոյական ունցիան 1786,45 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը էժանանում է 0,12 տոկոսով՝ մեկ ունցիան 23,925 դոլար։
Թանկարժեք մետաղի շուկայում երկուշաբթի առավոտյան նկատվում է դրական դինամիկա, քանի որ ներդրողները սպասում են ԴՊՀ նիստի արդյունքներին, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի, նոյեմբերի 3-ին։ Մասնավորապես, ներդրողները ենթադրում են, որ կարգավորողը կհայտարարի շուկայից ֆինանսական ակտիվների գնման կրճատում սկսվելու մասին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



