Զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել վարչապետի ավտոմեքենան և կառավարական առանձնատունը. «Առավոտ»
POLITICS«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում այն փաստի առնչությամբ, որ Արմեն Խ-ն զանգել էր ոստիկանություն և հայտնել, թե ականապատել է և պատրաստվում է հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին պայթեցնել կառավարական առանձնատունը և վարչապետի ավտոմեքենան: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ժ.17.10-ին Կառավարական 6-րդ մասնաշենքի մոտից Արմեն Խ-ին բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքը դա կատարել է նյարդային վիճակում գտնվելու պատճառով:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



