Զանգել է ոստիկանություն և հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել վարչապետի ավտոմեքենան և կառավարական առանձնատունը. «Առավոտ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Առավոտի» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում այն փաստի առնչությամբ, որ Արմեն Խ-ն զանգել էր ոստիկանություն և հայտնել, թե ականապատել է և պատրաստվում է հոկտեմբերի 28-ին ժամը 19-ին պայթեցնել կառավարական առանձնատունը և վարչապետի ավտոմեքենան: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները ժ.17.10-ին Կառավարական 6-րդ մասնաշենքի մոտից Արմեն Խ-ին բերման են ենթարկել: Նա տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, և ինքը դա կատարել է նյարդային վիճակում գտնվելու պատճառով:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



