Facebook ընկերությունը փոխել է անվանումը
CULTUREԱմերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը «Meta»-ի։ Այս մասին առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ «Այժմ մենք կոչվում ենք Meta», - ասել է նա:
Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտ։
Ցուկերբերգը հավելել է, որ վիրտուալ մետատիեզերքը, այլ ոչ թե Facebook-ը, կլինի «Meta» ընկերության բիզնեսի կենտրոնում:
«Մեզ համար առաջին տեղում կլինի մետատիեզերքը, ոչ թե Facebook-ը: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում Facebook-ի կարիքը չի լինի մեր մյուս ծառայություններից օգտվելու համար», - ասել է Ցուկերբերգը շնորհանդեսի ժամանակ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
4
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
5
Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference



