Facebook ընկերությունը փոխել է անվանումը
ՄՇԱԿՈՒՅԹԱմերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը «Meta»-ի։ Այս մասին առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ «Այժմ մենք կոչվում ենք Meta», - ասել է նա:
Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտ։
Ցուկերբերգը հավելել է, որ վիրտուալ մետատիեզերքը, այլ ոչ թե Facebook-ը, կլինի «Meta» ընկերության բիզնեսի կենտրոնում:
«Մեզ համար առաջին տեղում կլինի մետատիեզերքը, ոչ թե Facebook-ը: Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում Facebook-ի կարիքը չի լինի մեր մյուս ծառայություններից օգտվելու համար», - ասել է Ցուկերբերգը շնորհանդեսի ժամանակ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



