Եղեգնուտ գյուղի անտառում մոտ 50 ծառ էր հատել. Գուգարքի ոստիկանների բացահայտումը
SOCIETYՈստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 ծառ է ապօրինի հատել և թողել տեղում՝ հետագայում տեղափոխելու համար։
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառապահին։
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



