Եղեգնուտ գյուղի անտառում մոտ 50 ծառ էր հատել. Գուգարքի ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 ծառ է ապօրինի հատել և թողել տեղում՝ հետագայում տեղափոխելու համար։
Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառապահին։
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



