ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը
INTERNATIONAL NEWSՀյուսիսատլանտյան դաշինքը, անցնելով էվոլյուցիայի լուրջ ճանապարհ, այժմ հայտնվել է «1949 թվականի իրավիճակում»։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Նրա խոսքով` կազմակերպության հիմնական ջանքերն ուղղված են մեկ նպատակի՝ զսպելու, այսպես կոչված, «վտանգն Արևելքից»։ «Փաստորեն, այսօր այն ապրում է սառը պատերազմի սխեմաներով»,- եզրափակել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում երկրի սահմաններին՝ Ռուսաստանի ռազմական նկրտումները զսպելու կոչերի ֆոնին։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր պատրաստ չէ հավասար երկխոսության։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



