ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե որն է ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքը, անցնելով էվոլյուցիայի լուրջ ճանապարհ, այժմ հայտնվել է «1949 թվականի իրավիճակում»։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Նրա խոսքով` կազմակերպության հիմնական ջանքերն ուղղված են մեկ նպատակի՝ զսպելու, այսպես կոչված, «վտանգն Արևելքից»։ «Փաստորեն, այսօր այն ապրում է սառը պատերազմի սխեմաներով»,- եզրափակել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում երկրի սահմաններին՝ Ռուսաստանի ռազմական նկրտումները զսպելու կոչերի ֆոնին։ Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այսօր պատրաստ չէ հավասար երկխոսության։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



