«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել
SOCIETYՂրղզստանը «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Հայաստանը՝ երրորդ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան -Մինսկ- Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի խոսքով՝ հավելվածի օգտագործողների թիվը, գործարկվելուց ի վեր, գերազանցել է մեկ միլիոն մարդու նշագիծը: «Մեր ծրագրի ներբեռնումների թվով առաջին տեղը զբաղեցրել է Ղրղզստանը:
Այնտեղ մեր ծրագրից արդեն օգտվել է մոտ 400 հազար մարդ: Հետեւաբար, պատահական չէ, որ մեր ծրագրի միլիոներորդ օգտատերը նույնպես այս երկրի բնակիչ է: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը, իսկ երրորդը` Հայաստանը», - ասել է Սարգսյանը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



