«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂրղզստանը «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի ներբեռնումների թվով զբաղեցրել է առաջին տեղը, իսկ Հայաստանը՝ երրորդ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան -Մինսկ- Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի խոսքով՝ հավելվածի օգտագործողների թիվը, գործարկվելուց ի վեր, գերազանցել է մեկ միլիոն մարդու նշագիծը: «Մեր ծրագրի ներբեռնումների թվով առաջին տեղը զբաղեցրել է Ղրղզստանը:
Այնտեղ մեր ծրագրից արդեն օգտվել է մոտ 400 հազար մարդ: Հետեւաբար, պատահական չէ, որ մեր ծրագրի միլիոներորդ օգտատերը նույնպես այս երկրի բնակիչ է: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը, իսկ երրորդը` Հայաստանը», - ասել է Սարգսյանը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



