Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ՃՈ-ն տուգանել է ՀՀ քաղաքացուն. Բաքուն հայտարարում է` տուգանքները չվճարելու դեպքում նրանց մեքենաները կբռնագրավվեն
SOCIETYԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ Սյունիքի մարզի բնակչին` «երթեւեկության կանոնները խախտելու» համար:
Ստանալով խախտման մասին արձանագրությունը՝ տղամարդը բողոքել է Yerevan.Today-ի լրագրողին, որ չգիտի, թե ինչպես պետք է վճարի տուգանքը:
Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստանի քաղաքացիները պետք է տուգանքները վճարեն Ադրբեջանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում:
«ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք կհայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց մեքենաները կբռնագրավվեն և կտեղափոխվեն տուգանային հրապարակ»,-մեջբերում է haqqin.az գործակալությունը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



