Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ՃՈ-ն տուգանել է ՀՀ քաղաքացուն. Բաքուն հայտարարում է` տուգանքները չվճարելու դեպքում նրանց մեքենաները կբռնագրավվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական ճանապարհային ոստիկանությունը տուգանել է ՀՀ Սյունիքի մարզի բնակչին` «երթեւեկության կանոնները խախտելու» համար:
Ստանալով խախտման մասին արձանագրությունը՝ տղամարդը բողոքել է Yerevan.Today-ի լրագրողին, որ չգիտի, թե ինչպես պետք է վճարի տուգանքը:
Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել` նշելով, թե Հայաստանի քաղաքացիները պետք է տուգանքները վճարեն Ադրբեջանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում:
«ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք կհայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց մեքենաները կբռնագրավվեն և կտեղափոխվեն տուգանային հրապարակ»,-մեջբերում է haqqin.az գործակալությունը:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



