Բալիում երկրաշարժի հետևանքով՝ երեք մարդ է զոհվել (լուսանկարներ)
PHOTOԻնդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը`վկայակոչելով տեղական իշխանություններին:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արևելյան մասում (Երևանի ժամանակով՝ շաբաթ օրը՝ 03:18֊ին): Էպիկենտրոնը ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ մահացել է Բանգլի շրջանում, իսկ մեկը՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ կղզում գտնվող ևս յոթ մարդ վիրավորվել է:

1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



