Բալիում երկրաշարժի հետևանքով՝ երեք մարդ է զոհվել (լուսանկարներ)
ՖՈՏՈԻնդոնեզական Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, յոթը վիրավորվել է, հայտնում է «Սինհուա» գործակալությունը`վկայակոչելով տեղական իշխանություններին:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արևելյան մասում (Երևանի ժամանակով՝ շաբաթ օրը՝ 03:18֊ին): Էպիկենտրոնը ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա:
Աղետների կառավարման գործակալության Բալի նահանգի աշխատանքային խմբի ղեկավարը հայտնել է, որ երկու մարդ մահացել է Բանգլի շրջանում, իսկ մեկը՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ կղզում գտնվող ևս յոթ մարդ վիրավորվել է:

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



