Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Իրադարձություններ, որոնք ցնցեցին Հայաստանը 2015 թվականին

SOCIETY

Blognews.am-ը գրում է.

Անցնող 2015 թվականը շատ տարբերվեց նախորդներից` իր դրական և բացասական երևույթներով, տարին այնքան հագեցած էր, որ երբեմն թվում է, թե մի քանի տարվա իրադարձություններ խտացել էին մեկ տարվա մեջ: 

Չխախտելով ավանդույթները, BlogNews-ն այս տարի ևս կփորձի ամփոփել տարին:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում

Տարին սկսվեց սարսափելի ողբերգությամբ, որից մինչև այսօր ուշքի չենք կարողանում գալ: Հունվարի 12-ին Գյումրիում իրենց տան մեջ սպանվեցին  Ավետիսյանների  ընտանիքի բոլոր 7 անդամները` 

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ հիվանդանոցում: 
Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում և ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:  

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Վատիկանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա պատմական ու բացառիկ իրադարձություն էր հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև Ֆրանցիսկոս պապի որոշմամբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը:

 

Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան:

Picture perfect: The pair posed for more pictures in between their meetings at the government building in Yerevan

Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում

Թերևս Քարդաշյանների այցի կուլմինացիան կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում:  Եթե մեկ ամիս առաջ լսեինք, որ Քանյեն անվճար երգելու է Երևանի կենտրոնում, վերջում էլ երկրպագուների հետ ցատկելու է Կարապի լիճը, հնարավոր է` մտածեինք, որ այս ամենը լավ երևակայության արդյունք է, բայց, ոչ, այդ ամենն իրականություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ:

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում

Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Electric Yerevan

ElectricYerevan- Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում: Ցուցարարները  օրեր շարունակ  գիշերելով փակված Բաղրամյան պողոտայում` պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ: 

Սահմանադրական  հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԿԸՀ տվյալներով` նոր սահմանադրությանը  «Այո» ասեցին  մասնակիցների 63.35 տոկոսը կամ 825.662 մարդ, «Ոչ»՝ 32.35 տոկոսը կամ 421.593 մարդ։

 

Սահմանային լարվածություն

Այս տար սահմանային լարվածության աճ է նկատվել: Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ,հրետանի: Մենք ունեցանք կորուստներ, հերոսի մահով ընկան մեր քաջ տղաները, բայց կարողացան ամուր պահել հայրենիքի թիկունքը ու մեր խաղաղությունը:

Հավերժ փառք քեզ, հայ զինվոր:

Հետ հայացք ես գցում  անցնող տարվա  իրադարձություններին, ու հպարտությունից շունչդ կտրվում է: Հայերը ստիպեցին աշխարհին խոսել հայի ու Հայաստանի մասին: Հայե՛ր, շարունակեք նույն ոգով!!!

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance