Երևան, 03.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրադարձություններ, որոնք ցնցեցին Հայաստանը 2015 թվականին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Blognews.am-ը գրում է.

Անցնող 2015 թվականը շատ տարբերվեց նախորդներից` իր դրական և բացասական երևույթներով, տարին այնքան հագեցած էր, որ երբեմն թվում է, թե մի քանի տարվա իրադարձություններ խտացել էին մեկ տարվա մեջ: 

Չխախտելով ավանդույթները, BlogNews-ն այս տարի ևս կփորձի ամփոփել տարին:

Ավետիսյանների ընտանիքի սպանությունը Գյումրիում

Տարին սկսվեց սարսափելի ողբերգությամբ, որից մինչև այսօր ուշքի չենք կարողանում գալ: Հունվարի 12-ին Գյումրիում իրենց տան մեջ սպանվեցին  Ավետիսյանների  ընտանիքի բոլոր 7 անդամները` 

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։
Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Հունվարի 19-ին փոքրիկը մահացավ հիվանդանոցում: 
Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պավլի Պերմյակովը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Տարվա սկզբից և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեկնարկեց կարեւոր տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Հայկական տարբեր թատերախմբեր, նվագախմբեր, երգչախմբեր ներկայացումներով ու համերգներով հանդես եկան աշխարհի տարբեր ծայրերում և ոգեկոչեցին 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Տարելիցը կարեւոր էր նաեւ նրանով, որ ապրիլի 24-ին մի շարք երկրների ղեկավարներ, դեսպաններ, հյուպատոսներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանեցին Հայաստան եւ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին:  

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Վատիկանում

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա պատմական ու բացառիկ իրադարձություն էր հայերիս համար։ Պատարագի ընթացքում Հռոմի պապը Սրբերի շարքին դասեց Ցեղասպանության ընթացքում իրենց հավատքի համար կոտորված 1.5 միլիոն անմեղ զոհերին, բայց ոչ որպես անհատներ, այլ որպես քրիստոնյա մարդու մեկ հավաքական կերպար, ով սպանվել է զուտ իր ազգության ու կրոնի համար: Ինչպես նաև Ֆրանցիսկոս պապի որոշմամբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» խիստ պատվավոր կոչումը:

 

Հայաստան ժամանեցին Քիմ Քարդաշյանն ու նրա ընտանիքը

Իր 4-օրյա այցի ընթացքում Քիմ Քարդաշյանը հասցրեց զբոսնել Երևանում, հանդիպել վարչապետի հետ, լինել Գառնիում, այցելել Ծիծեռնակաբերդ` իր հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին, լինել Գյումրիում: 8 օր ամբողջ համաշխարհային մամուլի ուշադրությունը սևեռված էր դեպի Հայաստան:

Picture perfect: The pair posed for more pictures in between their meetings at the government building in Yerevan

Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում

Թերևս Քարդաշյանների այցի կուլմինացիան կարելի է համարել համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում:  Եթե մեկ ամիս առաջ լսեինք, որ Քանյեն անվճար երգելու է Երևանի կենտրոնում, վերջում էլ երկրպագուների հետ ցատկելու է Կարապի լիճը, հնարավոր է` մտածեինք, որ այս ամենը լավ երևակայության արդյունք է, բայց, ոչ, այդ ամենն իրականություն էր և հավերժ կմնա մեր հիշողության մեջ:

System of a Down-ի համերգը Հանրապետության հրապարակում

Հայազգի անդամներ ունեցող հայտնի ամերիկյան System of a Down ռոք խումբը «Wake Up The Souls» («Արթնացրեք հոգիները») համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ տվեց նաև Երևանում։ Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված անվճար համերգը նվիրված էր Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Electric Yerevan

ElectricYerevan- Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում: Ցուցարարները  օրեր շարունակ  գիշերելով փակված Բաղրամյան պողոտայում` պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։Հունիսի 23-ի առավոտյան՝ ժամը 5:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը խաղաղ ցույցարարների դեմ կիրառեց ջրցան մեքենաներ, զանազան ոստիկանական այլ միջոցներ, հատուկ ջոկատայինների, որի հետևանքով հոսպիտալացվեցին և բերման ենթարկվեցին հարյուրավոր քաղաքացիներ: 

Սահմանադրական  հանրաքվե

Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն: ԿԸՀ տվյալներով` նոր սահմանադրությանը  «Այո» ասեցին  մասնակիցների 63.35 տոկոսը կամ 825.662 մարդ, «Ոչ»՝ 32.35 տոկոսը կամ 421.593 մարդ։

 

Սահմանային լարվածություն

Այս տար սահմանային լարվածության աճ է նկատվել: Վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային և հրթիռահրետանային զինատեսակներ,հրետանի: Մենք ունեցանք կորուստներ, հերոսի մահով ընկան մեր քաջ տղաները, բայց կարողացան ամուր պահել հայրենիքի թիկունքը ու մեր խաղաղությունը:

Հավերժ փառք քեզ, հայ զինվոր:

Հետ հայացք ես գցում  անցնող տարվա  իրադարձություններին, ու հպարտությունից շունչդ կտրվում է: Հայերը ստիպեցին աշխարհին խոսել հայի ու Հայաստանի մասին: Հայե՛ր, շարունակեք նույն ոգով!!!

Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն ՄարուքյանԻններորդ դասարանի աշակերտը հարձակվել է դպրոցի վրաՊաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք-2. «Փաստ»Վառելիքի ցիստեռնի վթարի հետևանքով երեխա է մահացելՆպաստառուների հերթը հասավ. Հայկ ԿամենդատյանԱրդյոք Գիտությունների ակադեմիան «մեռնու՞մ» է և ինչու՞ են այն վերջնական քանդումՀյուսիսային Եվրոպայի ամենամեծ արևային–կուտակման մարտկոցային պարկն է շահագործման հանձնվել Դանիայում Որոշ օրենքներում կկատարվեն փոփոխություններ. ի՞նչ առնչություն կա Միջազգային քրեական դատարանի հետ. «Փաստ»Եկեղեցու դեմ ճնշումների նոր փուլը և լռության գինը «Մեր ձևով»-ը քաղաքական դաշտ է բերում այլ տրամաբանություն Արտակարգ դեպք՝ Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահասԱրդյո՞ք Եվրոպայում այդքան կույր են, խուլ ու համր. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Ինչ-որ մեծ նախագիծ իրենք կա՛մ գլուխ չեն բերի, կա՛մ գլուխ կբերեն այն ձևով, որ կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ». «Փաստ»400 միլիոն դրամ՝ մշակույթի տան վերակառուցման համար Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԽաղաղության աղոթք Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ»Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ»Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»Կասկածելի «հետազոտություններն» ու նմուշառումները Հայաստանում շարունակվում են. իսկ ի՞նչ են անում համապատասխան մարմինները. «Փաստ»Անհավասար պայմաններ տելեկոմների համար. վճարահաշվարկային ընկերությունները էապես բարձր միջնորդավճարներ են պահանջում. «Փաստ»Յուրաքանչյուրը, որ կհարձակվի մեզ վրա, կբախվի անտանելի հետևանքների․ Նեթանյահու Թաիլանդում փիղը ոտնակոխ է արել զբոսաշրջիկին նրա կնոջ աչքի առաջ ՊՆ զորամասի հրթիռահրետանային սպառազինության պետին մեղադրանք է առաջադրվել ելքի ապրանքագրում «հետախույզի խողովակ»-ի մասին կեղծ տեղեկություններ մտցնելու համար Ադեմոլա Լուկման տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո» Ամիրյան փողոցի շենքերից մեկի պատշգամբից քարերը թափվել են «Բալլի» խանութի մուտքի ծածկի վրա Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով. ՌԴ ԱԳՆ 2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները Քանի տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ Հրայր ԿամենդատյանըՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության բժիշկների հերթապահ բրիգադները 2 բուժառուի տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հրաժարվում են նրանց ընդունել Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի Փոքր բիզնես հավասար է ուժեղ բիզնես․ Ռուբեն ՄխիթարյանԱդրբեջանական բենզինի միֆը. Նարեկ ՄանթաշյանWhatsApp-ում ՇՄ փոխնախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել Կանխվել է ճաղավանդակի ընկնելու վտանգը Բժիշկները պացիենտի ուղիղ աղիքից 1918 թվականի հրետանային արկ են հեռացրել «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Ջերմուկ տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի Իջևան համայնքին է վերադարձվել Թատերական փողոցի 350.1 քմ մակերեսով հողամասը. Փաշինյան Ստում են, երբ ասում են, որ հնարավոր է լինելու կենսաթոշակներից 10,000 դրամ հետվճար ստանալ․ Նաիրի ՍարգսյանըԿան փակ ճանապարհներ Մադլենա Մարգարյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում Լավ նորություններ. նախ`էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը՝ էլ չեք հանդիպի հարկային տեսուչին. Նարեկ ԿարապետյանՀայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի Պուտինը պարգևատրել է հայազգի դիվանագետին