Թբիլիսին առաջարկում է ստեղծել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցության նոր հարթակ
INTERNATIONAL NEWSԹբիլիսին առաջարկում է ստեղծել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցության նոր հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Հայաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս:
«Ես բավականին հաջող այց ունեցա Հայաստան: Ես ցանկանում եմ, որ մենք սկսենք համագործակցել տարածաշրջանում, և ստեղծվի նոր հարթակ, որի շրջանակներում երեք երկրները կսկսեն սերտ համագործակցություն, և Վրաստանը շատ կարևոր դեր ունի այս գործընթացում», - ասել է նա:
Ըստ Ղարիբաշվիլիի` երեք երկրների փոխգործակցության հաջող նախադեպը եղել է հունիսին, երբ Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեցին 15 հայ գերիների, իսկ Ադրբեջանը Երևանից ստացավ ականապատ դաշտերի քարտեզներ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



