Թբիլիսին առաջարկում է ստեղծել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցության նոր հարթակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսին առաջարկում է ստեղծել Վրաստան-Հայաստան-Ադրբեջան համագործակցության նոր հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` Հայաստան կատարած այցի արդյունքներն ամփոփելիս:
«Ես բավականին հաջող այց ունեցա Հայաստան: Ես ցանկանում եմ, որ մենք սկսենք համագործակցել տարածաշրջանում, և ստեղծվի նոր հարթակ, որի շրջանակներում երեք երկրները կսկսեն սերտ համագործակցություն, և Վրաստանը շատ կարևոր դեր ունի այս գործընթացում», - ասել է նա:
Ըստ Ղարիբաշվիլիի` երեք երկրների փոխգործակցության հաջող նախադեպը եղել է հունիսին, երբ Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությունները ազատ արձակեցին 15 հայ գերիների, իսկ Ադրբեջանը Երևանից ստացավ ականապատ դաշտերի քարտեզներ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



