Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն. Նառա Դիլանյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին (ֆոտո)

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 19-ին դերասանուհի Նառա Դիլանյանը դարձավ 36 տարեկան: Կենսուրախ դերասանուհին ծննդյան տարեդարձը կազմակերպել էր իր պես պայծառ գույների մեջ, իսկ օրվա ավարտին մեծ ոգեւորությամբ Life.panorama.am-ին պատմեց ամուսնու եւ քրոջ անակնկալի մասին:

«Իսկապես չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը, տոնս լի էր անակնկալներով ու պայծառ գույներով: Քանի որ մենք արդեն մեր տոնածատը տեղադրել ենք, ամուսինս ուղիղ կեսգիշերին մեր տոնածառի վրա անվանական վզնոց էր կախել, ինչից շատ էի ուրախացել, իսկ առավոտյան, երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե  իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն, քանի որ ողջ տունը լի էր նվերներով՝ ամուսինս գնել էր այն ամենը, ինչ ես նախորդ օրերին խանութներում տեսել ու հավանել էի: Նա խնամքով գնել էր եւ թաքցրել հարեւանի տանը: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչքան տպավորված էի, իսկապես շատ շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնուն ինձ այդքան սիրելու եւ իմ ուրախության համար այդքան շատ մտածելու համար»,- պատմեց Նառան:

Դերասանուհու անակնկալները այդքանով չեն սահմանափակվել, նրան իր հետաքրքիր նվերն է փոխանցել նաեւ արտերկրում ապրող քույրիկը. «Ծնունդիցս դեռ մեկ օր առաջ քույրս հեռվից հեռու հետաքրքիր անակնկալ էր պատրաստել՝ քաղցրավենիք ուղղարկելով: Նրա մատուցած անակնկալի ծիծաղելի կողմն էլ անկախ ինձնից ես ապահովեցի. երբ սուպերմարկետի առաքիչը զանգեց մեր տուն, որպեսզի դուռը բացեմ, ես համառորեն չէի բացում՝ մտածելով, որ սխալվել են, քանի որ պնդում էին, թե չգիտեն ով է ուղղարկողը, ինչեւէ երկար «բանակցություններից» հետո ես վերջապես բացեցի դուռը եւ ստացա այդքան տպավորիչ եւ քաղցր անակնկալը»,- ծիծաղելով պատմեց Նառա Դիլանյանը:

Դերասանուհին նկատեց, որ իր համար նվերների արժեքը կարեւոր չէ. «Ես շատ եմ շոյվում, երբ ինձ համար անակնկալներ են պատրաստում: Բոլորն էլ գիտեն, որ ինձ մեկ հատ փուչիկով էլ կարող են ուրախացնլ, ինձ համար ուղղակի կարեւոր է տվյալ մարդու անկեղծությունը»,-նվերների եւ անակնկալների մասին խոսելով՝ հավելեց նա:

Նառան պատմեց, որ ինքն ու ամուսինը նախատեսել էին մեծ միջոցառում կազմակերպել դերասանուհու ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն վերջերս հարազատներից մեկի հետ դժբախտ դեպքից հետո մտափոխվել են, ուստի ծննդյան օրը կազմակերպել են տանը: Նառան մեզ հետ զրույցում պատմեց, որ մեծ ոգեւորությամբ է տոնական տորթի մոմերը փչում, ի դեպ երազանքով կիսվեց մեզ հետ.

«Հիմա ծննդյան տոնական տորթի համար մարդիկ ավելի շատ գերադասում են փոքրիկ հրավառությունները, քան մոմերը, բայց ես նախընտրում եմ մոմերը, իսկ դրանք փչելիս Աստծուց խնդրեցի, որպեսզի նա ինձ տա այն, ինչ իրոք ինձ պետք է, այլ ոչ թե այն, ինչ ես եմ ցանկանում»,- նշեց դերասանուհին:

«Ես փորձում եմ վայելել կյանքը, ըստ ծննդյանս տարեթվի՝ դարձա 36 տարեկան, բայց ես ամեն տարի նշում եմ իմ 20-ամյակը»,- նկատեց Նառան:

Իսկ վերջում դերասանուհին ավելացրեց. «Շնորհակալ եմ, որ ինձ պարզապես սիրում են: Իմ ծննդյան օրերին ամեն անգամ զգում եմ, թե ինչքան սիրված եմ, ինչի համար իրոք շատ եմ շնորհակալ: Ծննդայնս օրվա վերջում միշտ հուզվում եմ, մտածում եմ՝ ինչ լավ է, որ կան մարդիկ, ում դու ուղղակի պետք ես: Ես կրկին բացահայտեցի, որ շատ մարդիկ, անգամ չճանաչելով, սիրում են ինձ, շնորհակալություն հայտնելով՝ գրում, որ հետեւում են իմ նկարներին, երբ անտրամադիր են եւ ուրախանամ, այ դա ինձ ոգեշնչում է ու գունավորում առանց այն էլ այս անգույն կյանքը»:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers