Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն. Նառա Դիլանյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին (ֆոտո)

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 19-ին դերասանուհի Նառա Դիլանյանը դարձավ 36 տարեկան: Կենսուրախ դերասանուհին ծննդյան տարեդարձը կազմակերպել էր իր պես պայծառ գույների մեջ, իսկ օրվա ավարտին մեծ ոգեւորությամբ Life.panorama.am-ին պատմեց ամուսնու եւ քրոջ անակնկալի մասին:

«Իսկապես չեմ կարող նկարագրել ուրախությանս չափը, տոնս լի էր անակնկալներով ու պայծառ գույներով: Քանի որ մենք արդեն մեր տոնածատը տեղադրել ենք, ամուսինս ուղիղ կեսգիշերին մեր տոնածառի վրա անվանական վզնոց էր կախել, ինչից շատ էի ուրախացել, իսկ առավոտյան, երբ արթնացա, մի պահ կարծեցի, թե  իրական Ձմեռ պապը եկել է մեր տուն, քանի որ ողջ տունը լի էր նվերներով՝ ամուսինս գնել էր այն ամենը, ինչ ես նախորդ օրերին խանութներում տեսել ու հավանել էի: Նա խնամքով գնել էր եւ թաքցրել հարեւանի տանը: Ես չեմ կարող նկարագրել, թե ինչքան տպավորված էի, իսկապես շատ շնորհակալ եմ իմ սիրելի ամուսնուն ինձ այդքան սիրելու եւ իմ ուրախության համար այդքան շատ մտածելու համար»,- պատմեց Նառան:

Դերասանուհու անակնկալները այդքանով չեն սահմանափակվել, նրան իր հետաքրքիր նվերն է փոխանցել նաեւ արտերկրում ապրող քույրիկը. «Ծնունդիցս դեռ մեկ օր առաջ քույրս հեռվից հեռու հետաքրքիր անակնկալ էր պատրաստել՝ քաղցրավենիք ուղղարկելով: Նրա մատուցած անակնկալի ծիծաղելի կողմն էլ անկախ ինձնից ես ապահովեցի. երբ սուպերմարկետի առաքիչը զանգեց մեր տուն, որպեսզի դուռը բացեմ, ես համառորեն չէի բացում՝ մտածելով, որ սխալվել են, քանի որ պնդում էին, թե չգիտեն ով է ուղղարկողը, ինչեւէ երկար «բանակցություններից» հետո ես վերջապես բացեցի դուռը եւ ստացա այդքան տպավորիչ եւ քաղցր անակնկալը»,- ծիծաղելով պատմեց Նառա Դիլանյանը:

Դերասանուհին նկատեց, որ իր համար նվերների արժեքը կարեւոր չէ. «Ես շատ եմ շոյվում, երբ ինձ համար անակնկալներ են պատրաստում: Բոլորն էլ գիտեն, որ ինձ մեկ հատ փուչիկով էլ կարող են ուրախացնլ, ինձ համար ուղղակի կարեւոր է տվյալ մարդու անկեղծությունը»,-նվերների եւ անակնկալների մասին խոսելով՝ հավելեց նա:

Նառան պատմեց, որ ինքն ու ամուսինը նախատեսել էին մեծ միջոցառում կազմակերպել դերասանուհու ծննդյան օրվա կապակցությամբ, սակայն վերջերս հարազատներից մեկի հետ դժբախտ դեպքից հետո մտափոխվել են, ուստի ծննդյան օրը կազմակերպել են տանը: Նառան մեզ հետ զրույցում պատմեց, որ մեծ ոգեւորությամբ է տոնական տորթի մոմերը փչում, ի դեպ երազանքով կիսվեց մեզ հետ.

«Հիմա ծննդյան տոնական տորթի համար մարդիկ ավելի շատ գերադասում են փոքրիկ հրավառությունները, քան մոմերը, բայց ես նախընտրում եմ մոմերը, իսկ դրանք փչելիս Աստծուց խնդրեցի, որպեսզի նա ինձ տա այն, ինչ իրոք ինձ պետք է, այլ ոչ թե այն, ինչ ես եմ ցանկանում»,- նշեց դերասանուհին:

«Ես փորձում եմ վայելել կյանքը, ըստ ծննդյանս տարեթվի՝ դարձա 36 տարեկան, բայց ես ամեն տարի նշում եմ իմ 20-ամյակը»,- նկատեց Նառան:

Իսկ վերջում դերասանուհին ավելացրեց. «Շնորհակալ եմ, որ ինձ պարզապես սիրում են: Իմ ծննդյան օրերին ամեն անգամ զգում եմ, թե ինչքան սիրված եմ, ինչի համար իրոք շատ եմ շնորհակալ: Ծննդայնս օրվա վերջում միշտ հուզվում եմ, մտածում եմ՝ ինչ լավ է, որ կան մարդիկ, ում դու ուղղակի պետք ես: Ես կրկին բացահայտեցի, որ շատ մարդիկ, անգամ չճանաչելով, սիրում են ինձ, շնորհակալություն հայտնելով՝ գրում, որ հետեւում են իմ նկարներին, երբ անտրամադիր են եւ ուրախանամ, այ դա ինձ ոգեշնչում է ու գունավորում առանց այն էլ այս անգույն կյանքը»:

 

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր Կամենդատյան