6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
SOCIETY6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները:
Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով։
Երկրաշարժի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի, ինչպես նաեւ «Սինքանսեն» արագընթաց էքսպրեսների երթեւեկությունը:
Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
5
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School



