6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է երկրի ազգային օդերեւութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Է Տոկիոյի եւ Տիբայի պրեֆեկտուրաների սահմանին։ Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա: Ճապոնիայի մայրաքաղաքում ուժեղ երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք չկա, սակայն կարող են կրկնվել ցնցումները:
Առնվազն երկու մարդ Է տուժել, հայտնել Է NHK հեռուստաալիքը։ Որոշ շենքերում վերելակները կանգ են առել վթարային համակարգի գործարկման պատճառով։
Երկրաշարժի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է մետրոյի, ինչպես նաեւ «Սինքանսեն» արագընթաց էքսպրեսների երթեւեկությունը:
Տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



