Խաչիկ Ասրյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
POLITICSՆախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի մի խումբ ներկայացուցիչների՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի հիմնախնդիրներին՝ քննարկելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի պատասխանատուն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը օր առաջ լինել Արցախում, համախմբվել Արցախի և նրա ժողովրդի շուրջ, կառուցել ու շենացնել վիրավոր Արցախը: «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպության հենքի վրա է ստեղծվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը. այդ բազայի վրա այնուհետև ստեղծվել է «Հայոց արծիվներ-միասնական Հայաստան» կուսակցությունը:
Հայոց արծիվների կամավորները մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին, իսկ 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակցել են Մարտունու շրջանի պաշտպանությանը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



