Խաչիկ Ասրյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի մի խումբ ներկայացուցիչների՝ հրամանատար Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձել են Արցախի հիմնախնդիրներին՝ քննարկելով ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: «Հայոց արծիվներ» կամավորական ջոկատի պատասխանատուն կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը օր առաջ լինել Արցախում, համախմբվել Արցախի և նրա ժողովրդի շուրջ, կառուցել ու շենացնել վիրավոր Արցախը: «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպության հենքի վրա է ստեղծվել «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը. այդ բազայի վրա այնուհետև ստեղծվել է «Հայոց արծիվներ-միասնական Հայաստան» կուսակցությունը:
Հայոց արծիվների կամավորները մասնակցել են նաև Ապրիլյան պատերազմին, իսկ 2020թ-ի պատերազմի ժամանակ մասնակցել են Մարտունու շրջանի պաշտպանությանը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



