Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ: Ինչպես հաղորդում է Взгляд-ը՝ այս մասին վրացի վարչապետը հայտարարել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:
«Դա հաջող միջնորդության աննախադեպ իրադարձություն էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն «առաջնահերթ բնույթ ստանան»:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



