Վրաստանը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության «Թբիլիսյան հարթակ» ստեղծել. Ղարիբաշվիլի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է որպես միջնորդ հանդես գալ: Ինչպես հաղորդում է Взгляд-ը՝ այս մասին վրացի վարչապետը հայտարարել է Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջարկում ենք հարթակ, որը ծրագրում ենք ստեղծել Թբիլիսիում»,- ասել է Ղարիբաշվիլին: Վերջինս հիշեցրել է, որ հունիսին Վրաստանի միջնորդությամբ 15 հայ ռազմագերի է վերադարձել Հայաստան՝ ականապատման քարտեզների դիմաց:
«Դա հաջող միջնորդության աննախադեպ իրադարձություն էր»,- ընդգծել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր է շարունակել ջանքերն այդ ուղղությամբ, որպեսզի նախաձեռնություններն «առաջնահերթ բնույթ ստանան»:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



