Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների
SOCIETYՌուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուների․ չորսը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն Շուշի – Կարմիր շուկա – Քաջայր երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Նշված է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։
Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, 11 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել։
2020 թվականի նոյեմբերի 23 -ից 22298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 26.031 պայթուցիկ առարկա:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



