Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական զինված ուժերի 6 շարասյունների
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուների․ չորսը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն Շուշի – Կարմիր շուկա – Քաջայր երթուղով և մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Նշված է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։
Օրվա ընթացքում 2 հեկտար տարածք մաքրվել է չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից, 11 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել և վնասազերծվել։
2020 թվականի նոյեմբերի 23 -ից 22298 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 26.031 պայթուցիկ առարկա:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



