Ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում. ԱՀԿ-ն նախազգուշացրել է վտանգի աճող մակարդակի մասին
SOCIETYՕդի աղտոտվածությունն ավելի վտանգավոր է, քան կարծում էին նախկինում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ հիմնական աղտոտիչ նյութերի, ինչպես օրինակ՝ ազոտի երկօքսիդի առավելագույն անվտանգ մակարդակը նվազում է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ըստ ԱՀԿ տվյալների՝ ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն ամենաշատն են տուժում, քանի որ նրանց տնտեսական զարգացումը կախված է հանածո վառելիքից: ԱՀԿ-ն օդի աղտոտվածությունը համեմատում է ծխելու և անառողջ սնվելու հետ:
Համաշխարհային կառույցը կոչ է անում իր 194 անդամ երկրին նվազեցել թունավոր նյութերի արտանետումների մակարդակը և քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



