Ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում. ԱՀԿ-ն նախազգուշացրել է վտանգի աճող մակարդակի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕդի աղտոտվածությունն ավելի վտանգավոր է, քան կարծում էին նախկինում. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ հիմնական աղտոտիչ նյութերի, ինչպես օրինակ՝ ազոտի երկօքսիդի առավելագույն անվտանգ մակարդակը նվազում է:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, ըստ ԱՀԿ տվյալների՝ ամեն տարի օդի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդություններից 7 մլն մարդ է մահանում աշխարհում:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն ամենաշատն են տուժում, քանի որ նրանց տնտեսական զարգացումը կախված է հանածո վառելիքից: ԱՀԿ-ն օդի աղտոտվածությունը համեմատում է ծխելու և անառողջ սնվելու հետ:
Համաշխարհային կառույցը կոչ է անում իր 194 անդամ երկրին նվազեցել թունավոր նյութերի արտանետումների մակարդակը և քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



