Անօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթ է գցել դպրոցի բակ
SOCIETYԱՄՆ-ում բանտ հասցնող անօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթը գցել է դպրոցի բակ, հաղորդում է FOX 11-ը:
Ըստ միջադեպի ականատեսների՝ կասկածելի սեւ փաթեթն ընկել է տեղական ժամանակով առավոտյան մոտ 8: 24-ին: Շուտով երեխաների խնամքի կենտրոնի կայանատեղի է եկել մուգ սև գույնի ավտոմեքենա, որի ներսում գտնվող անձը վերցրել է անօդաչուն: Ծանրոցը վերցրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Պարզվել է, որ փաթեթում եղել են մի քանի ֆունտ մարիխուանա, ծխախոտ, երեք բջջային հեռախոս, կրակայրիչ` USB-ով: Ըստ իրավապահ մարմինների՝ փաթեթը նախատեսված է եղել Լոուրենսվիլ ուղղիչ կենտրոնում գտնվողների համար: Ոստիկանությունն այժմ համատեղ հետաքննություն է անցկացնում Վիրջինիա նահանգի Թմրամիջոցների դեմ պայքարի աշխատանքային խմբի հետ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



