Անօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթ է գցել դպրոցի բակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ում բանտ հասցնող անօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթը գցել է դպրոցի բակ, հաղորդում է FOX 11-ը:
Ըստ միջադեպի ականատեսների՝ կասկածելի սեւ փաթեթն ընկել է տեղական ժամանակով առավոտյան մոտ 8: 24-ին: Շուտով երեխաների խնամքի կենտրոնի կայանատեղի է եկել մուգ սև գույնի ավտոմեքենա, որի ներսում գտնվող անձը վերցրել է անօդաչուն: Ծանրոցը վերցրել են դեպքի վայր ժամանած ոստիկանները:
Պարզվել է, որ փաթեթում եղել են մի քանի ֆունտ մարիխուանա, ծխախոտ, երեք բջջային հեռախոս, կրակայրիչ` USB-ով: Ըստ իրավապահ մարմինների՝ փաթեթը նախատեսված է եղել Լոուրենսվիլ ուղղիչ կենտրոնում գտնվողների համար: Ոստիկանությունն այժմ համատեղ հետաքննություն է անցկացնում Վիրջինիա նահանգի Թմրամիջոցների դեմ պայքարի աշխատանքային խմբի հետ:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



