Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ
INTERNATIONAL NEWSՈւրբաթ Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցներն Իրանին ընդունել են կազմակերպությունում որպես լիիրավ անդամ: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:
«Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում», - Twitter-ում գրել է Ասլանին:
Ըստ լրագրողի, Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն կունենա» Իրանի միջազգային և, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation



