Իրանը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի մասնակիցներն Իրանին ընդունել են կազմակերպությունում որպես լիիրավ անդամ: Ինչպես գրում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է իրանցի լրագրող Աբաս Ասլանին:
«Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի լիակատար մասնակցությունը հաստատվել է առաջնորդների կողմից Դուշանբեի գագաթնաժողովում», - Twitter-ում գրել է Ասլանին:
Ըստ լրագրողի, Իրանի ԱԳՆ նոր ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ասել է, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին «էական ազդեցություն կունենա» Իրանի միջազգային և, մասնավորապես, տարածաշրջանային շփումների վրա:
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



