Ողբերգական դեպք Կապան-Գորիս ճանապարհին
SOCIETYՍեպտեմբերի 16-ին, ժամը 01։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հայտնվել է ավտոմեքենայի տակ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



