Ողբերգական դեպք Կապան-Գորիս ճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 16-ին, ժամը 01։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հայտնվել է ավտոմեքենայի տակ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



