Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր. Փաշինյանը նույնպես մասնակցելու է նիստին
POLITICSՍեպտեմբերի 16-ին Դուշանբե քաղաքում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է միջազգային կառույցի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր և միջսեսիոն ժամանակաշրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



