Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր. Փաշինյանը նույնպես մասնակցելու է նիստին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեպտեմբերի 16-ին Դուշանբե քաղաքում Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է միջազգային կառույցի մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող արդիական հարցեր և միջսեսիոն ժամանակաշրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



