Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանցիները 2 կրակահերթ են արձակել, դրանով ամեն բան ավարտվել է. տուժածներ չկան. Վահրամ Պողոսյան
SOCIETYԱրցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, որոնք գյուղի ուղղությամբ չեն կոնկրետ արձակվել, այդքանով ամեն բան ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
Թե օրվա կոնկրետ որ հատվածներում է ադրբեջանական կողմը խախտել հրադադարն ու կրակահերթեր արձակել, Պողոսյանը չհստակեցրեց՝ զերծ մնալով մեկնաբանությունից։
Հարցին՝ արդյո՞ք Թաղավարդի հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր, Պողոսյանը հայտենց՝ խաղաղապահները կոնկրետ գյուղից բավական հեռու են գտնվում։
«Ռուս խաղաղապահները կոնկրետ Թաղավարդից բավական հեռու են գտնվում, բայց այդ շրջանում, ընդհանուր առմամբ, կան ուժեր»,- հայտնեց Պողոսյանը։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



