Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանցիները 2 կրակահերթ են արձակել, դրանով ամեն բան ավարտվել է. տուժածներ չկան. Վահրամ Պողոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության Թաղավարդ գյուղի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, որոնք գյուղի ուղղությամբ չեն կոնկրետ արձակվել, այդքանով ամեն բան ավարտվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը։
Թե օրվա կոնկրետ որ հատվածներում է ադրբեջանական կողմը խախտել հրադադարն ու կրակահերթեր արձակել, Պողոսյանը չհստակեցրեց՝ զերծ մնալով մեկնաբանությունից։
Հարցին՝ արդյո՞ք Թաղավարդի հատվածում տեղակայված են ռուս խաղաղապահ ուժեր, Պողոսյանը հայտենց՝ խաղաղապահները կոնկրետ գյուղից բավական հեռու են գտնվում։
«Ռուս խաղաղապահները կոնկրետ Թաղավարդից բավական հեռու են գտնվում, բայց այդ շրջանում, ընդհանուր առմամբ, կան ուժեր»,- հայտնեց Պողոսյանը։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



