Քադիրովին տուգանել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար
SOCIETYՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին տուգանել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Վարելու ժամանակ նրա եւ իր ընտանիքի անդամների ամրագոտիները ամրացված չեն եղել: Նա տուգանքի մասին ծանուցումն ստացել է այն բանից հետո, երբ իր Instagram-ում մեքենայի մեջ նկարած տեսանյութ է տեղադրել: Չեչնիայի ղեկավարը նշել է, որ այսօր կվճարի տուգանքը, հաղորդում է РСН-ն:
Օգոստոսի 11-ին Քադիրովը ճանապարհային երթեւեկության կանոնները գիտակցաբար խախտող վարորդներին հավասարեցրել էր ահաբեկիչների հետ եւ առաջարկել խստացնել նրանց պատիժը: Դրանից մեկ օր առաջ նա առաջարկել էր օրինախախտ վարորդների մեքենաների տեղափոխել հատուկ հրապարակ եւ վաճառել դրանք, եթե մեկ օրվա ընթացքում մեքենայի սեփականատերը չվճարի տուգանքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



