Քադիրովին տուգանել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին տուգանել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Վարելու ժամանակ նրա եւ իր ընտանիքի անդամների ամրագոտիները ամրացված չեն եղել: Նա տուգանքի մասին ծանուցումն ստացել է այն բանից հետո, երբ իր Instagram-ում մեքենայի մեջ նկարած տեսանյութ է տեղադրել: Չեչնիայի ղեկավարը նշել է, որ այսօր կվճարի տուգանքը, հաղորդում է РСН-ն:
Օգոստոսի 11-ին Քադիրովը ճանապարհային երթեւեկության կանոնները գիտակցաբար խախտող վարորդներին հավասարեցրել էր ահաբեկիչների հետ եւ առաջարկել խստացնել նրանց պատիժը: Դրանից մեկ օր առաջ նա առաջարկել էր օրինախախտ վարորդների մեքենաների տեղափոխել հատուկ հրապարակ եւ վաճառել դրանք, եթե մեկ օրվա ընթացքում մեքենայի սեփականատերը չվճարի տուգանքը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



